Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ընտանիքը համարվում է հայկական շոուբիզնեսի ամենասիրված և օրինակելի ընտանիքներից մեկը:
Նրանց յուրաքանչյուր հրապարակում մեծ հետաքրքրություն է առաջացնում, սակայն այս անգամ համացանցի քննարկման գլխավոր թեման դարձել է դերասանի որդիների՝ Ալբերտոյի և Ռոբերտոյի նմանությունը: Թե՛ Ալբերտոն, թե՛ փոքրիկ Ռոբերտոն ունեն նույն խորաթափանց և արտահայտիչ հայացքը:
Եղբայրների ժպիտն ու դեմքի կառուցվածքն այնքան նման են, որ առաջին հայացքից կարելի է շփոթել նրանց: Լուսանկարների համադրությունը վայրկյանների ընթացքում տարածվել է սոցցանցերում: Օգտատերերը չեն դադարում զարմանալ՝ նշելով, որ Ռոբերտոն իր ավագ եղբոր փոքր պատճենն է:
Հիշեցնենք, որ Գրիգոր Դանիելյանի ավագ որդին՝ Ալբերտոն, արդեն իսկ քայլեր է անում հեռուստատեսությունում և երգարվեստում, իսկ փոքրիկ Ռոբերտոն իր անմիջականությամբ արդեն հասցրել է դառնալ համացանցի սիրելին:
Թամարա Քալանթարյան