Ուղիղ եթեր
Ներքին 3 շաբաթ առաջ - 09:34 10-05-2026

Հարսանիքի ենք. Տաթև Ասատրյանի և Նժդեհի ջերմ լուսանկարը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Տաթև Ասատրյանը սոցցանցերի իր էջերում նոր հրապարակում է արել, որն անմիջապես հայտնվել է երկրպագուների ուշադրության կենտրոնում:

Երգչուհին կիսվել է Նժդեհի հետ ջերմ ու ժպտառատ լուսանկարով, որն արվել է հանդիսություններից մեկի ժամանակ: «Հարսանիքի ենք»,– լուսանկարին կից գրել է Տաթևը: Հետևորդները չեն խնայել ջերմ խոսքերն ու հիացական մեկնաբանությունները:

Շատերը նշել են, որ Նժդեհի ներկայությունը Տաթևի կյանքում և նրանց միջև եղած կապը օրինակելի է ու հուզիչ:

Տաթև Ասատրյանը հայկական երգարվեստի ամենասիրված դեմքերից է, ում հանդեպ հանրային սերը կրկնապատկվեց, երբ նա իր հովանու ներքո վերցրեց Նժդեհին:

Այսօր Նժդեհը ոչ միայն երգչուհու կողքին է առօրյայում, այլև նրա համերգների անբաժան մասնիկն է՝ հանդես գալով որպես տաղանդավոր դհոլահար:

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան