Ուղիղ եթեր
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 23:15 08-05-2026

Ջնջել-սկսել երկիրը զրոյական կետից. քանի՞սն են պատրաստ ընտրարշավը վերածել սեփական երկրի զրոյացման արշավին

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ես Նարիկոյի պատմությունը որպես նկար եմ դնում իմ պատին, որ մնա։ Սա արցախցի մի երեխայի մանկության պատմությունը չի, սա մեր անկախ երկրի մանկության պատմությունն է` իր ցավով, արյունով, հույսերով։

Ջնջել սեփական երկրի մանկությունը, հրաժարվել ինքդ քեզնից, դա վիրահատություն չէ, դա էֆթանազիա է, գիտակցո՞ւմ ես դու էդքանը, ջնջո'ղ։

Ջնջել-սկսել երկիրը սեփական, զրոյական կետից։ Դա որևէ մեկը մինչև վերջ պատկերացնո՞ւմ է։
Զրոները, երևի, պատկերացնում են։

Բայց նրանք, ովքեր իրենց արմատները զգում են մինչև էն կորած, կանաչ սարերի խորքը, մինչև էն կորած, թրթռան գետի ակունքը, մինչև էն անծայր հորիզոնի ամենածայրը - նրանք չունեն զրոյական կետ։

Նրանց, մեր ամե'ն նախորդ կետից առաջ մեր նախորդների պատմությունն է։ Էդպես հոսում է պատմության բարդ, անհարթ գետը` թռչելով մեր բարդ, անհարթ երկրի քարոտ ճամփաներով։
Ու դրա բոլոր քարերը, բոլոր անկումները, բոլոր արնոտված վերքերը մերն են։
Ջնջել-սկսել երկիրը զրոյից, հա՞, էդ եք որոշել։

Քանի՞ զրո է միանում այդ արշավին։ Քանի՞սն են պատրաստ ընտրարշավը վերածել սեփական երկրի, սեփական ժողովրդի Զրոյացման արշավին։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում