Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:46 20-06-2023

Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու է ԼՂ հարցի բանակցությունները սկսել իր սեփական կետից

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց իր՝ 2018 թվականին արած մի հայտարարություն, որ ԼՂ հարցի բանակցությունները սկսում է իր սեփական կետից:

«Այդ հարցի ամփոփ պատասխանը հետևյալն է. 2018թ․ մայիսի դրությամբ ինձ համար սեփական կետից չսկսելու երկու հնարավոր տարբերակ կար։ Առաջին տարբերակ․ Ադրբեջանը փաստացի պիտի ճանաչեր ԼՂ միջանկյալ կարգավիճակը Կազանյան տրամաբանությամբ։

Նման բան տեղի ունենալ չէր կարող, որովհետև ինչու պիտի Ադրբեջանն ընդուներ մի բան, որ դեռ 7 տարի առաջ մերժել էր ու դրա մերժումն ապահովելու համար սկսել ու չէր ավարտել Ապրիլյան քառօրյա պատերազմը։

Տարբերակ երկու․ ես պետք է ոչ միայն ԼՂ-ն ճանաչեի Ադրբեջանի մաս, այլև պիտի համաձայնեի ոչ միայն ԼՂ-ի ու Հայաստանի շուրջ հաստատված ստատուս-քվոյին, այլև հենց բուն ԼՂ-ում, ներսում առկա ստատուս-քվոյի ապամոնտաժմանը։ Նման բան նաև այսօրվա տեսակետից անհնար է պատկերացնել»:

Փաշինյանը նշեց, որ իր իշխանության օրոք ոչ մի նոր փաստաթուղթ չի ներկայացվել. «Այն, ինչ ներկայացվել է, արտահայտել է 2018-ի ապրիլին հաստատված բանակցային ստատուս քվոն: Այդ փաստաթուղթը առկախվել էր հեղափոխության պատճառով: Տեքստն իսկ վկայում է, որ դա պատրաստվել է շատ առաջ, որովհետեւ այդ փաստաթղթի մեջ ՀՀ վարչապետ հիշատակված չէ: Սահմանադրական փոփոխությունից հետո էր, որ վարչապետը պետք է դառնար բանակցող: Այդ փաստաթուղթը ճշգրիտ արտահայտում է 2007-ի մադրիդյան սկզբունքները, գումարած 2016-ի օգոստոսի փաստաթուղթը ՄԱԿ-ի ԱԽ հնարավոր բանաձեւի նախագծով: 2019-ին ներկայացված փաստաթուղթը ոչ մի կապ չունի մեր կողմից վարված բանակցային բովանդակությանն հետ, որովհետեւ այդ պահի դրությամբ մենք դեռեւս առարկայական բանակցությունների փուլ չէինք էլ մտել»,-ընդգծեց Փաշինյանը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը կշարունակվի հունիսի 27-ին: Նիկոլ Փաշինյանն այդ օրը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա