Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 20:25 08-05-2026

Իրանն այժմ ավելի շատ հրթիռներ ունի, քան փետրվարի 28-ին ամերիկյան ռազմական գործողության մեկնարկի ժամանակ. Արաղչի

Իրանի զինված ուժերն այժմ ավելի շատ հրթիռներ ունի, քան փետրվարի 28-ին ամերիկյան ռազմական գործողության մեկնարկի ժամանակ, սոցիալական ցանցերում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«ԿՀՎ-ն սխալվում էր, երբ ասում էր, որ մենք ունենք մեր հրթիռների և արձակման կայանքների 75%-ը՝ համեմատած փետրվարի 28-ի հետ։ Իրական թիվը 120% է», – մեկնաբանել է նա Washington Post-ի վերջերս հրապարակված հոդվածում։

Հղում անելով ԿՀՎ զեկույցին՝ հրատարակությունը հայտնել է, որ Իրանը պահպանել է իր նախապատերազմյան զինանոցի շարժական հրթիռային կայանքների 75%-ը և իր հրթիռների մոտ 70%-ը։ Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ի հետ հրադադարի կնքումից ի վեր իրանական զինվորականներին հաջողվել է վերականգնել գրեթե բոլոր ստորգետնյա զինանոցներին հասանելիությունը, վերանորոգել որոշ հրթիռներ և նույնիսկ ավարտել այդ հրթիռների արտադրությունը, որը դադարեցվել էր ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածներ հասցնելուց հետո։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին