Սպորտ 5 ամիս առաջ - 10:47 08-05-2026

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը՝ այսօր, Հայաստանի հավաքականի կազմից մեդալների համար պայքարի մեջ կմտնեն ծանր քաշային կարգերի մեր երկու ներկայացուցիչները, որով կեզրափակվեն մեր ընտրանու ելույթներն այս ստուգատեսում:

Երևանի ժամանակով 12:00-ին մրցահարթակ դուրս կգա 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը:

Ավելի ուշ՝ ժամը 15:00-ին, իր ուժերը կչափի +110 կգ քաշային գերծանրքաշային Գագիկ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ մրցումային նախավերջին օրը Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը (86 կգ) երկամարտի 253 կգ արդյունքով դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում էլ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում արժանացել էր փոքր բրոնզե մեդալի, սակայն հրումում զրո էր ստացել և մնացել առանց երկամարտի արդյունքի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող