Oragir.News-ը Շիրակի մարզի Աշոցք համայնքի լեռնային գյուղերից
ահազանգեր է ստանում, որ համայնքում բրուցելոզ է բռնկվել։ Մեծ Սեպասար բնակավայրում ևս համաճարակից շրջանցել չի հաջողվել։ Բնակիչների մեծ մասը լռում է առաջացած խնդրի մասին, որովհետև առանձնապես սպասելիքներ չունեն, որ իրենց խնդրին կտրվի լուծում։
Oragir.News-ի հետ զրույցում գյուղացիներից մեկը` Արաքսյա Սիմոնյանը, պատմեց, որ իր կովի մոտ բրուցելոզ էր հաստատվել, սակայն կենդանուն մորթել են հենց բակի տարածքում, ինչն էլ բազմաթիվ հարցեր է առաջացրել բնակիչների մոտ։
«Եթե կովս բրուցելոզով վարակված էր, իրենք ինչպե՞ս բակի մեջ մորթեցին։ Էդ դեպքում վտանգ չկա՞ր։ Մենք էլ ենք էդտեղ ապրել, երեխաներ կան, հարևաններ կան»,- ասաց նա։
Գյուղացիները նշում են, որ հիվանդության հետևանքով ստիպված են լինում կորցնել իրենց միակ եկամտի աղբյուրը՝ անասուններին։ Միաժամանակ նրանք պահանջում են հստակ պատասխաններ և պետական մարմինների բացատրությունը՝ արդյոք պահպանվել են անվտանգության բոլոր նորմերը։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան
Անահիտ Չալիկյան