Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 23:30 11-04-2024

Բակի կյանքից մեջբերումներ անող Արարատ Միրզոյանին իրենց բակում չեն ճանաչում

Մարդկանց մեծ մասը բացասաբար է վերաբերվում հետևից խոսողներին։ Սակայն հանրային գործիչների հետևից խոսողների նկատմամբ հատուկ վերաբերմունք չկա և չի կարող լինել ժողովրդավարական հասարակությունում, քանի որ նրանք հանրային ուշադրության կենտրոնում են։

Oragir.News-ը հետաքրքրվեց, թե Արարատ Միրզոյանի շենքի բակի բնակիչներն ինչպես են վերաբերվում հետևից խոսողներին։

Նրանց ուղղեցինք երկու հարց․ գիտե՞ք, որ Արարատ Միրզոյանն այս շենքից է, տեսե՞լ եք, բակում հետևից խոսողներին ինչպե՞ս եք վերաբերվում, ի՞նչ եք ասում նրանց։

Պարզվեց, որ Արարատ Միրզոյանի շենքի և հարակից շենքերի բնակիչները նրան չեն տեսնում իրենց բակում, նա չի երևում։ Բնականաբար՝ նրա հետևից խոսելու առիթ էլ չի լինում։ Իսկ հետևից խոսողներին հատուկ բնորոշող միասնական գնահատական չունեն։ Հարցվածներից միայն մեկը նշեց, որ Արարատ Միրզոյանը 2019-ի հեղափոխությունից հետո է այդ շենքում տուն է գնել, բայց հիմա վարձով են տվել։ Տանը գրանցված են նախարարը, նրա կինը, ծնողները։

Հիշեցնենք, որ հետևից խոսողների մասին խոսել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 10-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, հանդիմանելով իշխանության հետևից վատ բաներ ասող ընդդիմադիրներին։ «Իրականում՝ էն բակում, որտեղ ես մեծացել եմ, քո դիմաց չարտահայտվող, բայց հետևից հոխորտացող մարդկանց շատ կոնկրետ քաղաքական գնահատական էին տալիս։ Ես ձեռնպահ կմնամ այդ գնահատականը հնչեցնելուց, որովհետև հարիր չեմ համարում խորհրդարանին»։

Նկատենք, որ հետևից խոսողին բնորոշող բառ կա քրեական ենթամշակույթի բառամթերքում։ Քաղաքական լեքսիկոնում նման բառ չկա։ Ենթադրաբար՝ Արարատ Միրզոյանը ցանկացել է հիշել քրեական բառապաշարի այդ բառը, ակամա նպաստելով այդ ենթամշակույթի հանրայնացմանը, միաժամանակ սպառնալով ընդդիմադիրներին, որ կարող են նրանց վերաբերվել քրեական բարոյական նորմերով։ Եթե քրեական հարուստ անցյալ, բանտային կենսագրություն ունեցողը կամ հայտնի խուլիգանը այսպիսի ակնարկ աներ, ապա հասկանալի կլիներ։ Բայց զավեշտալի է, երբ ԱԳ նախարարը, որը խուլիգան չի եղել, բանտային անցյալ չի ունեցել, որին իր բակում չեն ճանաչում, փորձում է փողոցային բառեր հիշել ու դրանք հասցեագրել գործընկեր պատգամավորներին։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան