Ներքին Միտք 2 ամիս առաջ - 22:43 05-05-2026

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը «Պրահա-2»-ն է․ միտված է Փաշինյանի իշխանության վերարտադրությանը․ քաղաքագետ

«Պրահա-2»՝ Երևանում, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Այս օրերին Երևանում տեղի է ունենում այն, ինչ իշխանությունն անվանում է «Հայաստան-ԵՄ պատմական գագաթնաժողով»: Իրականում, մեր աչքի առաջ զարգանում է ամենաչարամիտ քաղաքական բեմադրություններից մեկը՝ Պրահա-2022-ից ի վեր։

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը «Պրահա-2»-ն է։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց քառակողմ հայտարարություն՝ Արցախը ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս։ Այդպիսով նա Արցախի ճակատագիրը փաստացի հանձնեց Ադրբեջանի քմահաճությանը։ Դժոխքի դռները բացվեցին...

Այսօր Երևանում անցկացվում է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Երևան են ժամանել Եվրոպական Միության ղեկավարները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ Այստեղ է նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, ով պետական այցով է եկել՝ ստորագրելու ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Երևանում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Միջոցառումները անցկացվում են «Կառուցենք ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով և տեղի են ունենում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ:

Ամբողջը հիշեցնում է նախընտրական թատրոն, որտեղ եվրոպական առաջնորդները խաղում են զանգվածային տեսարանի դեր՝ նախապես գրված սցենարով։

Երևանյան գագաթնաժողովները կրում են նախընտրական բնույթ:

Դրանք հիմնականում միտված են Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Ինքը՝ Փաշինյանը, ընտրությունների նախաշեմին կենսականորեն շահագրգռված է իշխանությունը պահպանելու հարցում և ընտրողներին վաճառում է «բազմավեկտոր քաղաքական գործչի» և եվրոպամետ առաջնորդի կերպարը։
2025 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 15 միլիոն եվրո՝ «ընտրությունների նախաշեմին երկրին աջակցելու» պատճառաբանությամբ։

Դրա դիմաց, Փաշինյանը բարեխղճորեն կատարում է եվրոպական օրակարգը։

Երևանի գագաթնաժողովում քննարկվում էր նաև «աջակցությունը Կիևին»։ Զելենսկին Երևանում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել Հաղթանակի զորահանդեսի մասով՝ այն երկրի տարածքից, որը ֆորմալ առումով դեռևս Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակում։

Սահմանադրության փոփոխությունը

Փաշինյանը հայտարարել է, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո կանցկացնի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Նա պնդում է, թե փոփոխությունները կապ չունեն Ադրբեջանի պահանջների հետ։ Սակայն իրականությունը այլ է։ Բաքուն բազմիցս պահանջել է Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը, որտեղ խոսվում է նաև Արցախի մասին։

Հասարակության մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ սահմանադրական «բարեփոխումները» նոր զիջումների նախապատրաստման ինստիտուցիոնալ գործիք են:

Սահմանամերձ շրջանների օկուպացիայի ընդունումը

Freedom House-ի «Ազատություն աշխարհում 2025» զեկույցի համաձայն՝ Հայաստանի մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք դեռևս գտնվում է ադրբեջանական զորքերի օկուպացիայի ներքո։ Հակառակորդի զրնուժը մոտեցել է հայկական բնակավայրերին՝ ստիպելով որոշ քաղաքացիների լքել իրենց տները։ Սրանք ոչ թե «վիճելի տարածքներ» են, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անքակտելի մաս։

Իշխանությունը լռում է կամ որոշ դեպքերում զարգացնում է թեզեր, որոնք արդարացնում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Ի՞նչ է սպասվում

Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը։ Սա ոչ թե ինտերնետային սարսափ է, այլ կոնկրետ քաղաքական հայեցակարգ՝ փաստաթղթերով, հանդիպումների արձանագրություններով և մասնակիցների ցուցակներով։

«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»!» շարժումը հստակ հայտարարում է՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվել, առնվազն՝ Բաքվի ծրագրերում և մտադրություններում։ «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը ոչ թե «պրոպագանդիստական առասպել» է, այլ կոնկրետ քաղաքական ծրագիր, որը առաջ է տարվում միջազգային հարթակներում։ Այդ ծրագիրը Հայաստանի պետականության լուծարման նախագիծ է։
Եթե այսօր «ոչ» չասենք այդ ծրագրին, վաղն արդեն ուշ է լինելու:

Փաշինյանն արդեն հանձնել է Արցախը։ Եվրոպական կառույցները, որոնք աչք են փակում Հայաստանի տարածքների օկուպացիայի վրա և նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությանը տալիս են անպատժելիության քարտ- բլանշ, դառնում են հերթական հակահայկական գործընթացի համահեղինակներ»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան