Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:42 05-05-2026

«Սրբազան հայր, Ձեր կողքին ենք». ակցիա Գյումրիում Մակրոնի այցի ժամանակ՝ ի պաշտպանություն Միքայել Աջապահյանի

Այսօր Մակրոնի այցի ժամանակ երիտասարդները «Սրբազան հայր, Ձեր կողքին ենք» գրությամբ պաստառ են կախել Գյումրիում առաջնորդարանի պատշգամբից՝ ի աջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:

Նշենք, որ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցներին մոտենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և ակցիա իրականացնելու համար:

Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները, «Ազատություն Միքայել սրբազանին» գրությամբ շապիկներով և պաստառներով, փորձում էին մոտենալ Ֆրանսիայի նախագահին և ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, այն շղթայված է։ Սակայն ոստիկանները հեռացրել են երիտասարդներին՝ թույլ չտալով մոտենալ։

Տեսանյութ: