Ուղիղ եթեր
Մամուլը՝ տեսանյութով Մամուլ 4 շաբաթ առաջ - 09:51 05-05-2026

Քարվաճառի ջուրը՝ Ալիևի սեղանին, սև ցուցակում գտնվողները՝ ՀՀ-ում, Գզոյանը փոխել է որոշումը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանում մայիսի 4-ին մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կադրերում Ադրբեջանի նախագահի սեղանին «Istisu» հանքային ջրի շիշն է դրված: Ապրանքանիշ, որը ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես Քելբաջարի աղբյուրներից ստացվող արտադրանք, մինչդեռ Քարվաճառը 2023-ից է անցել Ադրբեջանին Արցախի էթնիկ զտման հետևանքով:

120.000 անօթևան մնացած արցախահայերի նկատմամբ Ալիևի երեկվա այս քայլը որակվում է որպես սադրանք: Իսկ հայ ժողովրդի նկատմամբ՝ ագրեսիա:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների, իշխանությունները մինչև ԱԺ հերթական ընտրությունները նախատեսում են փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝ վերանայելով կաշառք տալու և ստանալու համար նախատեսված քրեական պատասխանատվության կարգավորումները։

Իշխանությունները նպատակ ունեն հոդվածն ավելի «խստացնել»։

Մեր տեղեկություններով՝ քննարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ միայն պատժաչափերի խստացմանը, այլև կալանքի ժամկետների հնարավոր ավելացմանը։ Ըստ շրջանառվող տվյալների՝ նախաձեռնության հիմնական նպատակը կաշառքի գործերով առավել խիստ իրավական մոտեցման սահմանումն է։

«Հրապարակ» թերթը գրում է ․ Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանգրվանել է Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում՝ նախագահական լյուքս համարում, որտեղ մեկ գիշերվա արժեքը 900 հազար դրամ է։

Մեզ պատմեցին, որ ֆրանսիական պատվիրակությունը 3 խմբով է ժամանել Հայաստան։ Առաջին երկու խումբը ժամանել է ավելի վաղ՝ նախապատրաստական ու անվտանգային աշխատանքներ կատարելու համար։ Նրանք իրենց հետ բերել են Մակրոնի իրերը եւ մինչեւ նրա՝ հյուրանոց ժամանելը, նախագահի հագուստը տրամադրել են հյուրանոցի աշխատակիցներին, որ այն լվացվի, արդուկվի։

Բայց մեր աղբյուրն ասաց, որ Մակրոնի հագուստը «Մարիոթ»-ի լվացքատանը չեն լվացել, այլ աշխատակիցները տարել են պրոֆեսիոնալ մաքրման, տեղում սպասել են, մինչեւ ավարտեն աշխատանքը, ու հետ են բերել հյուրանոց, որպեսզի այցի ժամանակ ամեն ինչ պատրաստ լինի։

«Հրապարակ» թերթը գրում է ․ Մարտի 18-ին գրել էինք, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը` տնօրենի պաշտոնից սկանդալային հեռացումից հետո արձակուրդ է վերցրել, որը բավական երկար կտեւի, քանի որ մի քանի տարվա կուտակված արձակուրդ ունի: Մեր տեղեկություններով, նրան առաջարկել էին արձակուրդից վերադառնալուց հետո որպես գիտաշխատող մնալ եւ աշխատել թանգարանում։

Սակայն տեղեկացանք, որ շուրջ 1 ամիս արձակուրդում գտնվելու ընթացքում Գզոյանը փոխել է որոշումը՝ նա արձակուրդից հետո մտադիր է ազատման դիմում գրել նաեւ գիտաշխատողի հաստիքից։ Գզոյանն այս ընթացքում ժամանակ առ ժամանակ թանգարան է գնում՝ կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար։ Այցերի ընթացքում չի հանդիպում եւ չի շփվում տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի հետ։

«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելուց առաջ ՔՊ վարչությունն իրենց ցուցակը խմբագրելու որոշում էր ընդունել` սահմանելով, որ երկրորդ 50-յակում փոփոխություն կարող է անել ՔՊ վարչությունը, իսկ 100-ից հետո՝ Փաշինյանը միանձնյա, սակայն տեղեկացանք, որ իշխող ուժի ցուցակը մնացել է անփոփոխ՝ ում որտեղ ընտրել էին, այնտեղ էլ մնացել է։

Բանն այն է, որ ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով, շատ հայտնի ՔՊ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ ավելի պատրաստված են, քան առաջին 50-ում հայտնվածներից ոմանք:

«Հրապարակ» թերթը գրում է․ Ինչպե՞ս են հունիսի 7-ին ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 ՀՀ քաղաքացիները․ այս հարցը վերջին շաբաթներին ուղղել էինք պատկան գերատեսչությանը:

Մեզ ասել էին, որ մի քանի տարբերակ է քննարկվում: Արդարադատության նախարարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ նախնական որոշում են ընդունել, որ պրոբացիայի ծառայության աշխատակիցները տնային կալանքում գտնվողներին կուղեկցեն ընտրատեղամասեր ու հետ կուղեկցեն իրենց տները:

Մեզ ասացին, որ քննարկվող բոլոր տարբերակներից նախընտրելին հենց սա է համարվել։ Քննարկվում էր նաեւ քվեատուփը տներ տանելու տարբերակը։

«Հրապարակ» թերթը գրում է․ Պետական այցով նախօրեին Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով երեկ Հայաստան են ժամանել նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք ՀՀ իշխանությունների կողմից «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել, նրանց «սեւ ցուցակում» են։

Մեկը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է, որի մուտքը տարիներ առաջ Փաշինյանի իշխանությունն արգելել էր, եւ նա դատական կարգով հասավ իր իրավունքների վերականգնմանը` Մակրոնի միջամտության շնորհիվ:

Պատվիրակության մեջ են նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Նադյա Գործունյանը, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, Ստեփան Հացպանյանը, ֆրանսահայ հայտնի բժիշկ եւ քաղաքական գործիչ Գեւորգ Քեփենեկյանը, հայտնի պրոդյուսեր Ալեն Թերզյանը եւ այլք։

Ուշագրավ է, որ նրանց մի մասին ՀՀ իշխանությունները ոչ միայն այս համաժողովի ընթացքում չեն ցանկացել տեսնել Երեւանում, այլեւ անցած շաբաթ Փարիզում հայկական դեսպանության բացման արարողությանը չէին հրավիրել, ինչից նրանք խիստ վիրավորվել էին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան