Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 19:12 06-11-2025

ՊՆ-ում շալվար մաշեցնողներն են 700 հազար աշխատավարձ ստանում, խրամատում գտնվողները նման հնարավորություն չունեն

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում նշել է իր իշխանության հերթական «ձեռքբերումը»՝ տեղեկացնելով, որ 2025 թվականին ատեստավորում անցած շարքային զինծառայողը կարող է ստանալ 700 հազար դրամ աշխատավարձ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հակադարձել է Փաշինյանին՝ բացահայտելով մի շարք խնդիրներ։ «Ո՞րն է այստեղ բլեֆը, որի մասին երբեք չի խոսի Փաշինյանը: Այն, որ բացի նրանից, որ ԶՈւ մի հսկայական հատված առհասարակ չի մասնակցել ատեստացիային, այլ մասնակիցների շատ քիչ տոկոսն է բարձր գնահատական ստացել ու հնարավորություն ստացել 700 հզ աշխատավարձին մոտենալ»,- գրել է նա:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, արձագանքեց․ «Բարի գալուստ ընտրություններ»։

Շարունակելով թեման, փորձագետը կարծիք հայտնեց, որ պայմանագրայիններին միայն աշխատավարձով չես կարող ներգրավել։

«Սոցիալական փաթեթ գոյություն ունի՝ ընտանիքի անդամների, բնակարանային, առողջապահական, կրթական, երեխաների, ինչպես նաև՝ ծառայության ժամանակ առողջական խնդիրների մասով և այլն։ Այդ բոլորը նույն փաթեթով պետք է ներկայացվի։ Եթե իրենք իսկապես ցանկանում են շատերին ներգրավել՝ ամբողջական սոցիալական փաթեթ պիտի ներկայացվի։ Սոցփաթեթը իրավական ակտով պետք է լինի, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվի, նաև հանրային քննարկում պիտի լինի, որից հետո ծառայելու ցանկությունը մեծ կլինի։ Չկա նման բան։ Փաշինյանի հայտարարությունն առաջին հերթին քարոզչական է։ Տեսեք՝ 6 ամսով կրճատեցին ծառայության ժամկետը։ Նույնը սա է, քարոզչական հնարք է ընտրությունների նախաշեմին»,- կարծիք հայտնեց Հայկ Նահապետյանը։

ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Ալեքսան Մինասյանը Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց, որ ոչ բոլորին է հասու նման աշխատավարձ․

«Ես համաձայն չեմ էդ մտքի հետ, որովհետև շալվար մաշացնողները նախարարություններում և շտաբներում հնարավորություն ունեն մասնակցելու էդ ատեստացիայի գործընթացին, իսկ խրամատի մեջ գիշեր-ցերեկ ցեխ ու ջրի մեջ գտնվող մարդիկ՝ չունեն։

Պատկերացրեք՝ մարդը, լինելով նաև ռիսկային գոտում, չունի հնարավորություն պարապելու համար, չի ստանում այդ 700 հազարը։ Ես գտնում եմ, որ դա անարդար գործընթաց է»,- ասաց Ալեքսան Մինասյանը։

ԶՈՒ պահեստազորի գնդապետը խոսեց նաև զինծառայությունը 1,5 տարի դարձնելու կառավարության որոշման մասին։

«Ես որպես զինվորական, որպես Ռազմական ինստիտուտի նախկին պետ, հստակ հայտարարում եմ՝ մեր հայկական բանակի ծառայությունը պետք է լինի 1 տարի։ Մեկ տարին լրիվ բավարարելու է նրանց»,- եզրափակեց Ալեքսան Մինասյանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի