Ուղիղ եթեր
Ներքին 4 շաբաթ առաջ - 20:36 04-05-2026

Էլեն Սաֆարյանը պարում է ապագա սկեսուրի հետ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Էլեն Սաֆարյանը սոցիալական հարթակներում կիսվել է նոր և անչափ ջերմ հրապարակումներով, որոնք արվել են ընտանեկան խնջույքներից մեկի ժամանակ։ Դերասանուհին բացահայտել է, թե ինչպիսի մտերմիկ հարաբերությունների մեջ է իր ապագա ամուսնու ընտանիքի հետ։

Հրապարակված տեսանյութերից ամենաշատը քննարկվել է այն կադրը, որտեղ Էլենը պարում է ապագա սկեսուրի հետ։ Նրանց ջերմ ու անկաշկանդ պարը փաստում է, որ զույգն ունի հիանալի փոխըմբռնում։

«Երբ ապագա սկեսուրիդ հետ ընկերություն անել է լինում»,- հոլովակին կից հումորով ու սիրով գրել է Էլենը։

Էլենը չի սահմանափակվել միայն տեսանյութով. նա հրապարակել է նաև լուսանկարներ ապագա ամուսնու ընտանիքի անդամների հետ՝ ընդգծելով իր սերն ու կապվածությունը նրանց նկատմամբ։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դերասանուհին արդեն իսկ դարձել է այդ ընտանիքի լիիրավ ու սիրված անդամը։ Հետևորդները հիացական մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ «հարս-սկեսուր» նման ընկերությունը օրինակելի է և շատ գեղեցիկ։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան