Ուղիղ եթեր
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 20:12 04-05-2026

Ալիևը վիրավորում է հայ ժողովրդին, Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնում․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․

«Ցեղասպան Ալիևը ելույթ է ունենում Հայաստանի հյուրընկալած միջոցառմանը, վիրավորում հայ ժողովրդին Արցախի մեր կյանքը «սեպարատիզմ» ու մեր պատանդառված հայրենակիցներին՝ «հանցագործներ» անվանելով, ստեր փչելով իր հանցագործությունների ու «խաղաղության» մասին, Փաշինյանը «շնորհակալություն» է հայտնում, իսկ մյուս կողմից հայ ոստիկանները թույլ չեն տալիս մեզ մոտենալու համալիրին և մեր ձայնը բարձրացնելու մեր իրավունքների ու իրականության մասին:

Ահա սա է «խաղաղությունը»՝ մեր արյան, արժանապատվության, իրավունքների ու արդարության հաշվին՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության»։

Ամենից շատ դիտված