Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 22:56 01-05-2026

Տեսեք՝ ինչ գեղեցկուհի է. Վաչե Ամարյանի և Գոհար Ավետիսյանի ջերմ դուետը

Համացանցում մեծ իրարանցում է առաջացրել սիրված երգիչ Վաչե Ամարյանի և աշխարհահռչակ դիմահարդար Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ նոր հոլովակը։

Երկու աստղերը հանդիպել են և որոշել հետևորդներին պարգևել դրական էմոցիաներ։ Հոլովակում Գոհարն ու Վաչեն միասին կատարում են երգչի հայտնի հիթը՝ «Բալա, բալա»-ն։

Գոհար Ավետիսյանը, ով հայտնի է նաև իր երգեցողությամբ, հրաշալիորեն ձայնակցել է Վաչեին՝ ցուցադրելով իր բարձր տրամադրությունն ու էներգիան։

Վաչե Ամարյանը, հիացած Գոհարի կերպարով և անմիջականությամբ, հոլովակին կից գրել է. «Տեսեք՝ ինչ գեղեցկուհի է»:

Հաշված ժամերի ընթացքում հոլովակը հավաքել է հազարավոր հավանումներ։ Երկրպագուները նշել են, որ երկու հայտնիներն էլ շատ ներդաշնակ են նայվում կադրում, իսկ նրանց ընկերական ջերմ կապը փոխանցվում է անգամ էկրանից այն կողմ։ Շատերը կատակել են, որ գուցե ժամանակն է մտածել պաշտոնական դուետի մասին։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր