Հայկական թատրոնի և կինոյի ամենասիրված ու ամուր զույգերից մեկը՝ Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանը (Մարության), հերթական անգամ ապացուցում են, որ իսկական սերը տարիների հետ միայն ավելի է գեղեցկանում։
Զույգի մասնակցությամբ նոր և անչափ ջերմ հոլովակով կիսվել է նրանց թոռնուհին՝ Անժելան։ Տեսանյութում պատկերված է դերասանների առօրյա, բայց միևնույն ժամանակ տոնական ու սիրով լեցուն մի դրվագ, որը լավագույնս բնորոշում է նրանց տասնամյակների միությունը։
Անժելան հոլովակին կից կատարել է կարճ, բայց շատ խորիմաստ մակագրություն. «Սերը՝ տնից»։
Մարությանների ընտանիքը միշտ եղել է օրինակելի շատերի համար։
Նրանց անկեղծ ժպիտները և միմյանց հանդեպ ունեցած հոգատարությունը, որոնք երևում են կադրում, արժանացել են հետևորդների բազմաթիվ ջերմ մեկնաբանությունների։
«Նայում ես նրանց ու հասկանում, որ սերը գոյություն ունի։ Առողջություն ու երկար տարիների կյանք մեր սիրելի դերասաններին»,- գրել է օգտատերերից մեկը։