Ներքին 1 ամիս առաջ - 23:52 29-04-2026

Բյուրեղավանում խմելու ջրի շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերին:

«Իրավիճակի թարմացում՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերի վերաբերյալ:

Կրկնակի նմուշառումերից արված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝
ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել։

Հորդորում ենք բնակիչներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը»: