Արտաքին 4 ամիս առաջ - 23:46 14-06-2026

Իրանն ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու որոշում է կայացրել. Փեզեշքիան

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել շարունակել բանակցություններն ԱՄՆ-ի հետ՝ չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ խորհուրդը եկել է այն եզրակացության, որ երկխոսությունը պետք է շարունակել։
«Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հանգել է եզրակացության, որ բանակցությունները պետք է շարունակվեն»,- Փեզեշքիանի մամուլի ծառայությունը մեջբերել է նրա խոսքերը։

Նախագահը նաև մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որոնք հղում են կատարել նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հայտարարություններին՝ Վաշինգտոնի հետ բանակցությունների անթույլատրելիության մասին։ Փեզեշքիանի խոսքով՝ նա նախկինում անձամբ քննարկել է այս հարցը Խամենեիի հետ, ով համաձայնել է այնպիսի բանակցային գործընթացին՝ հարգելով Իրանի շահերը։

«Այդ ժամանակ նա թույլատրել է արժանապատիվ պայմաններով վարել և շարունակել բանակցությունները»,- նշել է նախագահը։

Փեզեշքիանը նաև նշել է, որ Թեհրանին հաջողվել է պահպանել դրական դինամիկան հարևան պետությունների հետ հարաբերություններում։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթների դիվանագիտական ​​ջանքերն արդեն արդյունքներ են տվել, և Պարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ անհամաձայնություններ աստիճանաբար լուծվում են։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում