Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:23 16-02-2023

Որոշում կա արագացնել հայ-թուրքական երկխոսությունը․ երկրաշարժից տուժած Սիրիային և Թուրքիային ՀՀ-ն շուրջ 158 մլն դրամի օգնություն կտրամադրի

Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 157 միլիոն 816 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով:

«Ամբողջությամբ տրամադրված է հումանիտար օգնությունը: Դեպի Սիրիա երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են բեռները, դեպի Թուրքիա՝ երկու անգամ ցամաքային ճանապարհով, այսինքն՝ ամբողջությամբ խնդիրը կատարված է, և հիմա մնում է գումարի հատկացումը»,- զեկուցեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հիշեցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա։

Արարատ Միրզոյանն էլ անդրադառնալով երեկ Թուրքիա կատարած իր այցին՝ ընդգծեց, որ որոշում

կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։

«Այցի և քննարկումների հիմնական թեման, այնուամենայնիվ հենց երկրաշարժն էր, միջազգային, մասնավորապես, հայկական արձագանքը, հումանիտար օգնությունը, մեր փրկարար ծառայությունը։ Պետք է փաստեմ, որ թուրքական կողմը՝ իշխանության և բնակչության արձագանքների մակարդակով, բավական դրական արձագանքիէ արժանացել մեր փրկարարների աշխատանքն ու հումանիտար օգնությունը»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ հայ փրակարարները վերադառնալու են ցամաքային ճանապարհով։

«Հայտարարվեց, որ աշխատանքներ կիրականացնենք պատմական Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Ըստ էության, մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել 3-րդ երկրների քաղաքացիների համար, և մեր 2 երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը», - ասաց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց