Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:19 27-04-2026

Հուսով եմ՝ մի օր կվերադառնաս․ Հ1-ի գործադիր տնօրենը պատասխանել է Լուսինե Թովմասյանին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը պատասխանել է հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի՝ աշխատանքից հեռանալու մասին սկանդալային հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Լուսինեն, հայտնելով պայմանագիրը լուծելու մասին, բավականին թափանցիկ ակնարկ էր արել հեռուստաընկերության ներքին խնդիրների մասին՝ գրելով. «Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում»։

Չնայած հնչեցված մեղադրանքի լրջությանը, Հովհաննես Մովսիսյանը փորձել է հարթել իրավիճակը. «Լուսինե ջան, շարունակում եմ քեզ շատ սիրել և միայն հաջողություններ եմ մաղթում։ Հուսով եմ՝ մի օր կվերադառնաս Հանրային, ինչպես եղավ իմ կառավարման սկզբում»,- նշել է նա մեկնաբանություններում:

Մինչ տնօրենը խոսում է սիրո և վերադարձի հույսի մասին, համացանցում շարունակվում են բուռն քննարկումները, թե ի վերջո ի՞նչ նկատի ուներ Լուսինեն «գործիք դառնալ» ասելով։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին