Ներքին 3 տարի առաջ - 19:35 28-06-2023

ՔԿ նախագահն ու Եվրոպոլի գործադիր տնօրենը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանում գտնվող՝ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

«Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել անդրազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարում, բացի Եվրոպայի միության անդամ երկրներից, նաև ԵՄ-ի հետ համագործակցող երկրներին փորձագիտական, տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու՝ Եվրոպոլի առաքելությունը։ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ տիկին գործադիր տնօրենի այցը նոր էջ կբացի Եվրոպոլի և ՀՀ քննչական կոմիտեի միջև սերտ համագործակցության համար։ Քննչական կոմիտեի նախագահը դրա անհրաժեշտությունը պայմանավորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցագործությունների, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության խթանման, ինչպես նաև՝ երկրից հանցավոր ճանապարհով դուրս բերվող կապիտալի վերադարձմանը և ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն աջակցելու կարևորությամբ։

Տիկին դը Բոլը շեշտել է իր այցի կարևորությունը՝ ՀՀ իրավապահ համակարգի հետ գործակցության ընդլայնման, Հայաստանին Եվրոպոլի աջակցության հիմնական ուղղությունները հստակեցնելու առումով։ Նա նշել է, որ Եվրոպոլը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է օժանդակելու ԵՄ անդամ կամ գործընկեր հանդիսացող երկրներում գործող կոնտակտային կետերին Հայաստանի առավել ինտեգրմանը, որի նախադրյալներն արդեն դրվել են։ Հաղորդակցության միջազգային այս հարթակը հնարավորություն կտա նաև ՀՀ քննչական կոմիտեին կտրուկ բարձրացնելու ցանցում ընդգրկված երկրների իրավասու կառույցների հետ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, իրավական խնդիրներին արձագանքելու օպերատիվությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ձեռք են բերվել համագործակցությունն առարկայական դարձնելուն ուղղված պայմանավորվածություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը