Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:59 27-06-2023

ՆԳ նախարարը և Եվրոպոլի գործադիր տնօրենը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և համաձայնագիր

Հունիսի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպոլի գործադիր տնօրենի աշխատակազմի ղեկավար Սեբաստիան Մորասը, Վերլուծության և ռազմավարական համակարգման ստորաբաժանման ղեկավար Թամարա Շքոթը, աշխատակազմի ավագ խորհրդական Իլյա Փուլովը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Հանդիպման ընթացքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անդրադարձավ 2021 թ. սեպտեմբերի 28-ին ստորագրված երկու իրավապահ կառույցների համագործակցության հաստատման աշխատանքային համաձայնագրին, որն իրավական հիմք ստեղծեց անդրազգային հանցավորության դեմ պայքարի մի շարք ոլորտներում փոխգործակցության համար։ Նա նշեց, որ համաձայնագրից են բխում նաև «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը և «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական Միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը, որոնք արդեն պատրաստ են ստորագրման:

ՆԳ նախարարը ընդգծեց, որ այդ փաստաթղթերը հիմք կհանդիսանան Եվրոպոլի և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների միջև տեղեկատվության անվտանգ և արագ փոխանակման, ինչպես նաև Եվրոպոլում կապի սպա ունենալու գործում։ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպոլի գրասենյակի գործընկերներին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին՝ Համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներում ներգրավվածության և ակտիվ մասնակցության համար:

Նա վստահեցրեց, որ իրավական ամուր հիմքը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև համագործակցությունը, ինչն էլ հնարավորություն կտա առավել բարելավելու երկկողմ համագործակցությունը Եվրոպական Միության անդամ երկրների իրավապահ մարմինների հետ՝ անդրազգային հանցավորության, ահաբեկչության, կիբերհանցավորության և հանցավորության այլ տեսակների դեմ պայքարում: Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլն ընդգծեց փոխըմբռնման հուշագրի և փոխգործակցության համաձայնագրի կարևորությունը, խոսեց հատկապես իրավապահ ոլորտում անվտանգ կապուղու և տեղեկատվության փոխանակման հնարավորությունների մասին: Նա խոսեց նաև ծանր և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ անդամ պետություններին ցուցաբերվող արդյունավետ աջակցության մասին։

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական Միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը և «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու և ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից