Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 14:35 24-04-2026

Հայտնի են հերոս Ռոբերտ Աբաջյանի մոր՝ Աննա Աբաջյանի հոգեհանգստի վայրն ու ժամը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հանրությանը հայտնի են դարձել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մոր՝ Աննա Աբաջյանի վերջին հրաժեշտի և հոգեհանգստի արարողության մանրամասները:

Հերոսածին մոր կորուստը խորը ցավով է ընդունվել հայ հասարակության կողմից, որն այս օրերին իր զորակցությունն է հայտնում Աբաջյանների ընտանիքին: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 25-ին։ Ժամը`17:00-ից սկսած: Վայրը`ք. Երևան, Էզրաս Հասրաթյան 9 հասցեում գտնվող սգո սրահ (Միքայելյան հիվանդանոցի հարևանությամբ):

Աննա Աբաջյանը կյանքից հեռացավ որդու անմահանալուց ուղիղ 10 տարի անց: Նա այն մայրերից էր, ով իր տեսակով ու լռությամբ դարձել էր հայրենասիրության և անկոտրում կամքի խորհրդանիշ:

Տասը տարի շարունակ կրելով որդու կորստի անդարմանելի ցավը՝ նա այժմ միացավ իր հերոս զավակին՝ երկնային կյանքում վերագտնելով նրան: Աննա Աբաջյանի հիշատակը վառ կմնա բոլոր նրանց սրտերում, ովքեր արժևորում են հերոս ծնողի սխրանքն ու զոհողությունը հանուն Հայրենիքի:

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան