Ներքին 1 ամիս առաջ - 21:24 23-04-2026

Արթիկում ամենաթողություն է, ՔՊ-ի վերարտադրվելու համար խառնում են բոլոր կապերը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Արթիկ համայնքում նախընտրական մթնոլորտը շարունակում է լարվել։ Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ական համայնքապետ Անան Ոսկանյանը և նրա մտերիմ ընկերը՝ Մերուժան Հարեյանը, սեփական դիրքերը պահպանելու և վերարտադրվելու համար սկսել են օգտագործել տարբեր լծակներ՝ ընդհուպ քրեական հեղինակությունների հետ կապվող անձանց ներգրավում։

Oragir.News-ի աղբյուրի խոսքով՝ համայնքում ստեղծվել է ամենաթողության և վախի մթնոլորտ:

«Նստած են մարդկանց ֆեյսբուքյան էջերին, ով հականիկոլական բան գրի կամ հասարակ լայք դնի՝ դա վատ հետևանքներ կունենա։ Մարդկանց ճնշում են, աչքիս առաջ Մերուժանի օբյեկտներից մեկի դիմաց մարդ ծեծեցին, որովհետև իրենց դեմ է։ Ես էլ շատ բան ունեմ ասելու, բայց չեմ ուզենա անունս հրապարակվի, որովհետև չգիտեմ՝ ինչ կլինի»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց մեր աղբյուրը (նրա խնդրանքով չենք հրապարակում անուն-ազգանունը)։

Նրա համոզմամբ՝ սա վկայում է այն մասին, որ ՔՊ-ն Արթիկում այլևս չունի հանրային վստահություն և փորձում է այն փոխարինել այլ մեթոդներով։ Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ, որ Արթիկ համայնքից Oragir.News-ը ստանում է ահազանգեր։

Օրեր առաջ Oragir.Newsահազանգ էր ստացել այն մասին, որ Արթիկի համայնքապետի ընկերը պետական աշխատողներին հրահանգում է ՔՊ-ի համար ձայներ բերել։

Նշենք նաև, որ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանի ընկերը՝ Մերուժան Հարեյանը, բոլորովին վերջերս է համայնքապետարանում աշխատանքի անցել։ Արթիկի համայնքապետը ընկերոջ համար ամսական 420.000 դրամանոց պաշտոն է հորինել։ Պաշտոնի անվանումը՝ «տարածքային պատասխանատու» է, մնում է հասկանալ՝ թե ինչ տարածքի և հատկապես ինչ պատասխանատվության «բեռի» մասին է խոսքը։ Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանի հետ, բայց նա մեր զանգերն անպատասխան թողեց։ Ոսկանյանի օգնական Սևակ Պետոյանը ևս հետևում է «վերադասի» օրինակին։ Մինչ ՔՊ-ական պաշտոնյաները խուսափում են իրենց անունների շուրջ առաջացած աղմուկը պարզաբանելուց` արթիկցկները շարունակում են պատմել ամենաթողության և ընդունված ձևերով հարցերը լուծելու ավանդույթների մասին։

Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»