Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:13 23-04-2026

Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին, մեկնարկում է ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։

Ինչպես և ամեն տարի, երթի մեկնարկից առաջ մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը «պայքար» վանկարկումների ներքո:

Տեսանյութ: