Ներքին 6 ամիս առաջ - 14:00 18-04-2026

Երաշխիք կա՞, որ մի օր էլ չեք ասի՝ «իրական Հայաստանը» «արևմտյան Ադրբեջան» է. լրագրողը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Oragir.News-ն իր հարցն ուղղեց Փաշինյանին, հետաքրքրվելով՝ կա երաշխիք, որ մի օր էլ չեք ասի՝ «իրական Հայաստանը» «արևմտյան Ադրբեջան» է:

Փաշինյանը նախ անդրադարձավ օրեր առաջ ասած իր հայտարարությանը՝ պսևդոդաշնակցական նախընտրական ծրագրի մասին:

«Մենք խոսում ենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին և ձեր ասածը հնարավոր չէ հնչեցնել», - ասաց Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է նախորդող շրջանին, ես 2 օր առաջ էլ ԱԺ-ում ունեցած ելույթում հիշատակեցի 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրում արձանագրվածը, որ խաղաղության դարաշրջան բացելը մեր մեծագույն պարտավորությունն է:

Պետության կառավարումը ունի առանձնահատկություն, որ երբեմն կանգնում ենք ընտրոթյան առաջ, քանի որ մեր մեծագույն պարտավորությունը եղել է խաղաղությունը, մենք գնացել ենք դա կատարելու ճանապարհով:

Գոյություն ունի կշեռք, կշեռքի մի նժարին դրվում է մի խնդիր, եթե կա հակասություն: Եթե չլիներ հակասություն, չէր առաջանա նաև էդ հարցը:

Երբ որ կա մի իրավիճակ, երբ դու հասկանում ես, որ դրանք համատեղելի չեն, պետք ա կատարել ընտրություն ու մենք կատարել ենք ընտրություն՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու պետության հարատևության օրակարգի օգտին:

2018 թվականից մենք անկեղծորեն գնացել ենք էդ օրակարգերը լուծելու ճանապահով ու դրա վկայությունը, որ մենք Ղարաբաղի հարցի բովանդակության մեջ ոչ մի բան չենք փոխել, բանակցային փաթեթի հրապարակումն է, բայց չե՞ք զգում՝ ուր գնացին էդ խոսակցությունները, որ նախկինում ասվում էր՝ բանակցություններին սենց ա եղել, նենց ա եղել. դրանք հօդս ցնդեցին, որովհետև հրապարակեցինք բանակցային փաթեթն ու այսօր յուրաքանչյուր քաղաքացի կարող է բացել ու կարդալ՝ ի՞նչ էր Ղարաբաղի հարցը և ինչի՞ շուրջ էին բանակցությունները», - եզրափակեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև