Ներքին 6 ամիս առաջ - 16:15 17-04-2026

Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, բայց չեք հաջողելու. Սամվել Կարապետյան

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։

Պաշտպաններից Արամ Վարդևանյանը մանրամասն ներկայացրեց միջնորդությունը, որով առաջարկում են վերացնել տնային կալանքը։

Ինքը՝ Սամվել Կարապետյանը դատարանում հայտարարեց. «Պատվարժան դատարան, փաստաբան Վարդևանյանն ամեն ինչ շատ հուզիչ ու համոզիչ ներկայացրեց, ներկայացրեց բոլոր ապօրինությունները, որ գոյություն ունեն այս մեղադրանքի մեջ։

Ուզում եմ ավելացնել` մեր իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի անդամների դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը, բայց դա չի հաջողվելու, շատ շուտով մենք ուժեղ Հայաստան ունենալու ենք»։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև