Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 09:00 31-08-2024

Ի՞նչ պետք է հասկանան գործող դիվանագետները, զինվորականները և իրավապահ համակարգի աշխատակիցները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք հաճախ ենք տեղեկություններ ստանում, որ պետական շատ գերատեսչությունների աշխատակիցներ նեղ շրջապատում խոստովանում են, թե իրենք իսկապես ամոթ են զգում այսօրվա իրականության համար և վախենում են, որ սերունդների աչքերին բացճակատ նայելու խնդիր են ունենալու: Այս առումով մտածելիք ունեն հատկապես Փաշինյանի օրոք ուսադիր կրողներն ու դիվանագիտական կորպուսում ծառայողները։ Հատկապես դիվանագետները, լինելով փորձառու մարդիկ, դա լավ են հասկանում։ Մեղմ ասած՝ Հայրենիքի շահերով չառաջնորդվող մեկ անձի քմահաճույքները սպասարկելը նույնն է, ինչ կեղտոտվել ամբողջովին։

Իհարկե, նրանց դեռ կընդունեն եվրոպական կամ ամերիկյան գեղեցիկ աշխատասենյակներում, կսեղմեն նրանց ձեռքը և կժպտան, բայց հետո, ինչպես փորձառու դիվանագետներից մեկն ասաց մեզ հետ զրույցում, կօդափոխեն սենյակը։ Ամենասարսափելին այսօր այն է, որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում Հայաստանի ճակատագիրը քննարկել նրա ներկայացուցիչների հետ։ Փաշինյանն ամեն ինչ բերել է դավերի, դավադրությունների և շշուկների հարթություն, և հիմա Երևանի կարծիքը ոչ ոքի հետաքրքիր չէ։ Ռուսաստանի նախագահ Պուտինը հարավկովկասյան խաղաղության հեռանկարները քննարկում է Ալիևի, Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը` Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ և այլն։ Նրանք բոլորն այս կամ այն կերպ երկխոսության մեջ են Թեհրանի հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում։

Հայ դիվանագետների մի ամբողջ շքախումբ ստիպված է մեղսակիցը դառնալ պետական ինքնասպանության՝ Հայաստանի ինքնիշխանության փաթեթային հանձնմանը Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային և նրանց արբանյակներին։ Եվ նրանցից շատերը հիանալի հասկանում են, որ սա հսկա բիծ է մասնագիտական հեղինակությանը, հարված՝ ինքնահարգանքին։ Զարմանալի չէ, որ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, հայկական դիվանագիտական կորպուսում ճամպրուկային տրամադրություններ են: Հասկանալի է, ամոթալի պետք է լիներ, երբ երկրի վարչապետը հրապարակավ, դեսպաններ և ԱԳՆ ղեկավար կազմ հավաքելով, հրաժարական է պահանջում նրանցից, ովքեր համաձայն չեն իր արտաքին քաղաքական կուրսի հետ։ Այսինքն, ովքեր համաձայն չեն, որ Փաշինյանի իշխանավարման հետևանքով Հայաստանը «դժվար ժամանակաշրջան է մտնում», և հիմա պետք է «ոչ ստանդարտ լուծումներ ընդունվեն»։

Հայաստանում պաշտոնաթող դիվանագետների ձայնը բավականին բարձր է հնչում. նրանց հասարակական միավորումը կտրուկ դեմ է Փաշինյանի ռեժիմին։ Նույնը կարելի է ասել նաև ԱԱԾ պաշտոնաթող սպաների մասին։ Մեր զրուցակիցը նշում էր, որ նաև գործող դիվանագետները, զինվորականները և իրավապահ համակարգի աշխատակիցները պետք է հստակ հասկանան, որ իրենք էլ են պատասխան տալու Փաշինյանի բոլոր արարքների համար։ Առանց բացառության։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը