«Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան գրառումը.
Մի «հրաշք» իրականության հետ բախվեցինք այսօր։
Ուրեմն ՀՀ կառավարությունը բոլոր հնարավոր ամբիոններից պնդում է, որ փոխհատուցել է արցախցիների վարկերը։
2020-ին թշնամուն անցած տարածքներից տեղահանվելու և 2023 թվականի Արցախի հայաթափման հետևանքով մարդիկ պարտավորություններն ի վիճակի չեն եղել կատարելու և հետևաբար պետությունը էդ պարտավորությունը իր վրա էր վերցրել։
Այսօր իմ թոշակառու ծնողները կանգնել է հետևյալ փաստի առաջ։ 2015 թվականին վերցված անասնավարկը (հիշեցնեմ վարկի առարկա կովերն էլ են մնացել թշնամուն, գոմն էլ հետը), որի համար էդ տարի Երևանում գրավ էին ուզում (միայն այդ տարի է նման պահանջ եղել) պարտաճանաչ փակվել է մինչև 2020-ի հոկտեմբեր, այսինքն մինչև տեղահանում։
Տեղահանումից հետո Արցախ բանկը և վարկառուի փոխադարձ պարտավորությունները ֆորսմաժորի պայմաններում սառեցվել են։ Վարկի մարմանը մնում էր երկու միլիոն ու մի քիչ գումար, որը մի գիշերում եկամուտի բոլոր աղբյուրներ կորցրած ծնողներս պարզ է, որ վճարելու հնարավորություն չունեին։
Կարճ կապեմ։ Այսօր պարզել ենք, որ Բանկերը քաղաքացիների գումարային պարտավորությունները և դրանց գրավի առարկաները պարտատոմսերի դիմաց հանձնել են ՀՀ կառավարությանը, ու փաստացի, եթե ծնողներս ուզում են, որ իրենց բնակարանն ազատվի գրավից կամ պետք է վճարեն այդ 2 մլն գումարը, կամ պետք է սպասեն, որ մի գեղեցիկ օր կառավարությունը որոշում կընդունի, թե ինչ անել էդ գրավների ու գումարների հետ։
Մի օր թոշակառու ծնողներս կարող են արթնանալ, ու կարդալ, որ իրոք ներվել են պարտավորությունները, բնակարանը գրավից ազատվել է, կամ կարթնանան կպարզվի, դե տեղահանվել եք ի խվածիդ, բերեք, մարեք։
Հ․Գ․ Էսօր Մաշտոց պողոտայում աչքովս ընկավ իրենց պոստերը «Սահմանն ապահով է» գրությամբ, եսիմ է․․․
Հ․Գ․Գ․ Իմիջայլոց Քաշաթաղի վերաբնակեցումը իրագործվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով (1993 թ․ից):