Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 15:33 14-04-2026

Սվո Ռաֆը վկա՝ մի քանի կանիստր նավթամթերքը խաղաղություն չէ

Մի քանի կանիստր նավթամթերքը խաղաղություն չէ, կամ դրա բացակայությունը` պատերազմ:

Եթե շարժվենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, ուրեմն այսպես կոչված «օրենքով գող» Սվո Ռաֆի թաղման օրերին` պատերազմի թեժ պահին, 1993 թվականի հունիսի 25֊ից 27-ը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է եղել խաղաղություն, քանզի Ադրբեջանից Հայաստան է բերվել համապատասխան քանակի մազութ` ողջ Հայաստանը 3 օր էլեկտրաէներգիայով ապահովելու համար։

Իսկ ինչ վերաբերվում է պարբերաբար թմբկահարվող՝ ներմուծված ցորենին կամ բենզինին, դեռ պետք է պարզել, թե տվյալ ապրանքը եթե ՀՀ մուտք գործեր Վրաստանի տարածքով, ի՞նչ կշահեր կամ կկորցներ ՀՀ-ն։

Աշխարհագրության առումով գրեթե ոչինչ` պլյուս-մինուս 50 մետր, իսկ մաքսատուրքերի հարցը կփորձենք ճշտել ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման հետ։

Տիգրան Մուրադյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
14:00 Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն

Ձեզ գուցե հետաքրքրի