Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 13:24 14-04-2026

Հարգե՛ք ձեր մոր հիշատակը. լարված ճեպազրույց՝ Ռուբինյանի հետ (տեսանյութ)

Ես թիրախավորում եմ ու թիրախավորելու եմ բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք չեն ներկայացնում, թե որտեղից են ֆինանսավորվում:

Այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է թիրախավորում լրատվամիջոցներին:

Ճեպազրույցը լարվեց, երբ լրագրողներից մեկը միջամտեց՝ «Ձեր մայրը խմբագիր է եղել, գոնե ձեր մոր հիշատակը հարգեք»:

«Ձեզ դաստիարակված պահեք, որևէ դաստիարակված մարդ չէր կարող դիմացինին ասել՝ հարգեք ձեր մոր հիշատակը: Ցավում եմ, որ մայրս ձեզ լավ չի դաստիարակել: Բայց ինձ լավ է դաստիարակել», - լրագրողին պատասխանեց Ռուբինյանը:

Լրագրողներից մի քանիսը նույնիսկ առաջարկեցին դադարեցնել ճեպազրույցը, քանի որ Ռուբինյանն ակնհայտ թիրախավորում էր լրագրողներին:

«Եթե որևէ մեկը ցանկանում է հեռանալ, ազատ է», - ասաց Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված