Ներքին 4 տարի առաջ - 23:03 18-01-2022

Ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում ստորագրել Ռուբինյանի մանդատի տակ․ Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում ստորագրել Ռուբինյանի մանդատի տակ և ՀՀ անունից լիազորել նրան Թուրքիայի հետ բանակցել որպես ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ներկայացուցիչ: Ենթադրում եմ, որպեսզի իրադարձությունների անբարենպաստ զարգացման պարագայում մեղադրի նրան ինքնագործունեության մեջ և հայտարարի, որ ինքը չի լիազորել Ռուբինյանին և ինքն ընդհանրապես մեղավոր չէ . . . Որպես դրա ապացույց և ժանրի կանոնների համաձայն, Արթուր Դավթյանը քրեական գործ կհարուցի և մեղադրանք կառաջադրի Ռուբինյանի նկատմամբ ԱԺ նախագահի տեղակալի լիազորությունները վերազանցելու և պետական դավաճանության մեջ: Ինչպես Արցախի 44-օրյա պատերազմի դեպքում, այստեղ նույնպես կգործի Փաշինյանի համար կյանքի դևիզ դարձած «не виноват я, он сам пришёл» սկզբունքը...»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի