Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 16:04 11-04-2026

Կրակոցներ են հնչել Էջմիածնի գլխավոր հրապարակում

Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Վաղարշապատ քաղաքում՝ ժողովրդին հայտնի Էջմիածնի գլխավոր հրապարակում, կրակոցներ են հնչել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի և վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև համայնքային ոստիկաններ և պարեկներ։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր, իսկ արդեն դրսում հայտնաբերվել են մոտ 15՝ ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լսեցինք կրակոցի ձայներ, խառնվեցինք իրար, բայց մեկ էլ տեսանք, որ Էջմիածնի թաղայինները մեկին լարեցին, կարողացան բռնել, բայց դա մենակ չէր, 3 հոգով էին, էն 2-ը կարողացան ճողոպրել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները