Գյումրիում կարծես թե ձմեռը չի նահանջում.առավոտից տեղացած ձյունը անհարմարություններ է ստեղծել։
Քաղաքի որոշ հատվածներում ճանապարհներին մառախուղ և ցածր տեսանելիություն է։
Չնայած ձյան տեղումներին, սաստիկ ցրտեր չեն գրանցվում, բայց այնուամենայնիվ, ձմռան «համառությունը» շարունակվում է՝ հետաձգելով գարնան լիարժեք մուտքը։
Նման փոփոխական եղանակը Շիրակի մարզի համար անսովոր չէ․ այստեղ գարունը հաճախ ուշանում է՝ իր տեղը երկար ժամանակ զիջելով ձմռանը։
Մանրամասները՝ տեսանյութում։