Ներքին 6 ամիս առաջ - 15:54 07-04-2026

Դա նույնն է, որ վազքի մրցույթում վերջին պահին ժյուրին ասի՝ ճաղատները չեն կարող վազել. Գեղամ Մանուկյան

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը այստեղ ներկայացնում է, թե խոսքը փոքր վրիպակի մասին է, բայց այդ մի հատ փոքր վրիպակը ընտրություններից երկու ամիս առաջ դարձել է հայոց հարցը, սա մոտավորապես նման է նրան, որ վազքի առաջնությանը վազքուղում մեկ էլ ժյուրին որոշի, որ չէ, կանոնակարգը փոխում ենք, օրինակ, ճաղատները չեն կարող վազել, մենակ կարող են մազ ունեցողները վազել։

Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ընտրություններից երկու ամիս առաջ իշխող ուժը վրիպակ անվան տակ փոխում է խաղի կանոնները։ Այս տրամաբանությամբ հանգիստ կարող են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, առաջարկեն փոխել, որ ընտրություններին թեկնածու չեն կարող լինել մարդիկ, որոնք կրում են, օրինակ, Գեղամ անունը։ Դուք կարաք անեք դա, որովհետև սահմանագծում չկա ձեր համար։

Ասում են՝ վրիպակ է, Արդարադատության նախարարությունը այդ նախագծերը վերջում տեսել է, հաստատել է, ուղարկել է նախագահին վավերացման, բա ինչի՞ է այդքան մարդ պարգևավճար ստանում լավ աշխատանքի համար, եթե այդպիսի վրիպակ է թույլ տալիս։

Սա վրիպակ չի։ Վեց օր առաջ դիտորդական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. «Իսկ դուք գիտե՞ք, որ նախքան 2025 թվականն ընտրական օրենսգիրքը արգելում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ, սակայն 2024 թվականի դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու այդ արգելքը հանվում է։ Ինձ ահագին զարմացնում է իշխանությունից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղտագողի փոխել ընտրական օրենսգիրքը»-, ասաց Մանուկյանը:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից