Ուղիղ եթեր
Ներքին 55 րոպե առաջ - 18:13 20-08-2026

Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ, ՔԿ

ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում են. «Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ:

ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։ Վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ամենից շատ դիտված