«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը եղել է լծակ՝ Հայաստանի կայացումը թույլ չտալու համար։
Նրա խոսքով՝ պատմական փորձը ցույց է տվել, որ նման գործընթացները հաճախ ավարտվել են աղետալի հետևանքներով։
Այս հայտարարությունը հասարակության մեջ առաջացրել է տարաբնույթ արձագանքներ։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Արցախը լծակ էր՝ Հայաստանի կայացումը թույլ չտալու համար»։
Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։
«Փաշինյանը դեբիլ ա և հանցագործ, ես իրա ոչ մի ասածի հետ համաձայն չեմ։ Փաշինյանն ա խանգարում Հայաստանին»,– ասաց մի կին։
«Մեր հողն ա եղել, ոնց կարա լծակ լինի»,– նշեց մեկ ուրիշը։
Մի կին էլ կարճ պատասխան տվեց. «Ես ընդհանրապես Փաշինյանի հետ համաձայն չեմ»։
«Ոչ Արցախը, ոչ էլ արցախցիները մեզ պետք չեն»,– ասաց մի տղամարդ։
Մի կին էլ ընդգծեց․ «Արցախը պահում էր Հայաստանին»։
Քաղաքացիներից մեկը հիշեց նախկին իշխանություններին և շրջանցեց հարցը՝ ասելով. «Ես զզվում եմ և՛ Սերժից և՛ Քոչարյանից, իսկ Փաշինյանին ընդունում եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։