Ներքին 6 ամիս առաջ - 16:13 06-04-2026

Այն միտքը, թե թշնամին կիմանա մեր զորքի թիվը, փլվել է. Ադրբեջանն ափի մեջ հետևել է մեր շարժին. Հայկ Սարգսյան

Այսօր՝ ապրիլի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ Հայկ Սարգսյանն ասաց, որ միտքը, թե վայ, թշնամին կիմանա մեր զորքի թիվը, փլվել է 2020-ին, նշելով, որ Ադրբեջանն ափի մեջ հետևել է մեր շարժին:

«2019 թվին, երբ ես ասում էի, որ մեր զորքի թիվը 44 հազարից դարձել է 25, գլխավոր շտաբով, պաշտպանության նախարարությունով ասում էին՝ հեսա թշնամին կիմանա, որ մեր թիվը պակասել է, այս ի՞նչ է անում Սարգսյան Հայկը, ես էլ ասացի՝ մենք խնդիր ունենք, պիտի բարձրաձայնենք, որ լուծենք։

Եթե դու խնդիրը չես բարձրաձայնում, դու չես կարող լուծել։ Մի քանի ամիս հետո ի՞նչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ 2020 թվականի աղետալի պատերազմը ու պատերազմից հետո նաև պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանը ափի մեջ, 24/7 ռեժիմով հետևել է ամբողջ տեղաշարժին։ Այսինքն իմացել է՝ որտեղ է պաշտպանության բանակի հրամանատարը՝ խոցել է, որտեղ են տեղակալները՝ խոցել է։

Այսինքն ոչ միայն բացարձակ թվերով է իմացել, այլ անվանական իմացել է հրամանատարների, բանակի ղեկավարության, կարևոր ստորաբաժանումների գտնվելու վայրերը ու թիրախային խոցումներ է արել։ Հետևաբար այն միտքը, որ վայ թշնամին կիմանա, դա փլվել է 2020 թվականին։

Թե մեր զորքի տեղակայման վայրերը, թե սնուցման ճանապարհները, թե դիրքերը և այլն, բոլորը դիտարկվել են, դիտարկվում են և դիտարկվելու են: 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում դրա մասին խոսել ենք, որ թշնամին սաղ իմացել է»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան