Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 10-10-2025

Ամեն մարդ ինքը կիմանա՝ հոգեկա՞ն ա, թե՞ չէ․ հարցում

Հոկտեմբերի 10-ին նշվում Է Հոգեկան առողջության համաշխարհային օրը։ Բժշկական փորձագետների կարծիքով՝ համաշխարհային միտումն այնպիսին Է, որ տարեց մարդկանց ֆիզիկական խնդրիներին ուշադրություն դարձնում են, իսկ մեծաթիվ հոգեկան խնդիրներին պատշաճ կարևորություն չեն տալիս: Օրվա խորհուրդն է հանրության, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել հոգեկան առողջության խնդիրներին, ընդհանուր նպատակն է հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման բարձրացումը և հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ջանքերի համախմբումը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով հոգեկան առողջության խնդիրը Հայաստանում կա՞»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ հոգեկան առողջության խնդիր ամբողջ աշխարհում կա, որոշներն էլ դժվարացան պատասխանել։

«Իմ մոտ կա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Հայաստանը բացառություն չէ։
«Ամբողջ աշխարհում կա, Հայաստանն էլ մի մասն ա աշխարհի, իհարկե կլինի։ Նայած ինչ աստիճանի, ինչքան ա դա ֆիքսված և ինչքան են դիմում»,- նշեց նա։

«Ինչ իմանամ, ամեն մարդ իր ա համար կիմանա ինքը հոգեկան ա, թե չէ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան