Արտաքին 5 ամիս առաջ - 11:03 05-04-2026

Ղասեմ Սոլեյմանիի հարազատները ձերբակալվել են ԱՄՆ-ում

2020 թվականին սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հարազատները ձերբակալվել են ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ դաշնային գործակալները ձերբակալել են Սոլեյմանիի զարմուհուն և թոռնուհուն այն բանից հետո, երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է նրանց օրինական մշտական բնակության կարգավիճակը։

Միևնույն ժամանակ, Իրանը չի հաստատել ձերբակալվածների և Սոլեյմանիի միջև որևէ կապ, իսկ նրա դուստրերը պնդում են, որ ձերբակալված կանայք իրենց ազգականները չեն։

Հիշեցնենք, որ Ղասեմ Սոլեյմանին, որը համարվում էր Իրանի ամենաազդեցիկ ռազմական առաջնորդներից մեկը, սպանվել է 2020 թվականի հունվարին՝ ԱՄՆ օդային հարվածի հետևանքով, որը իրականացվել էր Դոնալդ Թրամփի հրամանով։ Նա ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերը։

Ամենից շատ դիտված

15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը