Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 22:15 04-04-2026

Շրջանավարտները աշխատանք չեն գտնում․ ընդունելության բացերը

Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը։

Կրթության փորձագետ Մխիթարյանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է իրականացվում ընդունելությունը և մասնագիտությունների տեղերի բաշխումը Հայաստանում։ Նրա խոսքերով՝ այս համակարգը հաճախ չի բխում աշխատաշուկայի պահանջներից և կարող է նվազեցել կարևոր մասնագետների որակը։

«Մեզ մոտ Հայաստանում բուհերի ընդունելությունը նաև տեղերի հատկացումը կազմակերպում և կատարում է պետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության»,- նշեց փորձագետը՝ ընդգծելով, որ այդ տեղերի հատկացումները կատարվում են առանց որևէ հետազոտության։

«Երբեք չի եղել, որ պետությունն ուսումնասիրի՝ ի՞նչ մասնագիտություններով, քանի՞ մասնագետ պետք կլինի որոշակի ժամկետ հետո, օրինակ՝ 4 տարի հետո, և դրա հիման վրա կազմակերպի ընդունելությունն ու բաշխի տեղերը»։

Մխիթարյանի դիտարկմամբ, բուհերը նույնպես չեն իրականացնում անհրաժեշտ հետազոտություններ կամ չեն համագործակցում գործատուների հետ, քանի որ, ըստ նրա, պետությունն այդ գործառույթը նրանց փոխարեն կատարում է։

«Բուհերը միշտ շահագրգռված են ստանալ շատ տեղեր այն մասնագիտություններով, որոնց պահանջարկը բարձր է. օրինակ՝ իրավագիտություն, տնտեսագիտություն, կիրառական մաթեմատիկա, ինֆորմատիկա և այլն»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով՝ համակարգը հանգեցնում է «շատ ցածր որակի և անհասկանալի արդյունքների», քանի որ շրջանավարտները հաճախ չեն աշխատում իրենց մասնագիտությամբ՝ այն պատճառով, որ պետությունը նախապես չի պլանավորում, թե որոնք են երկրի իրական կարիքները։

«Ու զարգացած երկրներում ընդունելության գործընթացը կատարվում է շուկայական հարաբերությունների հիման վրա։ Բուհերը որոշում են՝ ինչքան ուսանող և ո՞ր մասնագիտություններով ընդունել, ելնելով գործատուների պահանջներից, իսկ պետության գործառույթը միայն շրջանավարտների գիտելիքների ստուգումն ու համապատասխան հավաստագրերի տրամադրումն է։ Օրինակ՝ մաթեմատիկա, ֆիզիկա կամ հայոց լեզու՝ ստուգվում է, և վերջ»,- բացատրեց Մխիթարյանը։

Նա ընդգծեց, որ ուսանողներն ունենալով իրենց վկայագրերը, կարող են ընտրել այն բուհերը, որոնք նրանց համար հետաքրքիր են և որտեղ վստահ են, որ կստանան որակյալ կրթություն և կկարողանան լավ աշխատանքի անցնել։

«Պետությունը պետք է ուղղակի գիտելիքները ստուգի և հավաստի, որպեսզի բուհերը վստահ լինեն, որ շրջանավարտները ունեն համապատասխան գիտելիքներ»,- հավելեց Մխիթարյանը։

Այնուամենայնիվ, նա նշեց, որ պետության ներկայիս մասնակցությունը բուհերի ընդունելության կարգավորմանը սահմանափակ է արդյունավետությամբ. «Պետությունը որոշում է, թե քանի ուսանող ունենա, բայց հետո, երբ շրջանավարտը ավարտում է բարձրագույն ուսումնական հաստատությունը, պետությունը «լվանում է ձեռքերը», և այդ բոլոր կադրերը մնում են դրսում, որովհետև պետությունը որևէ աշխատատեղ չի ստեղծում»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս