Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:50 12-05-2025

Բեկում Քաջարանում. իմացության բացերը լրացնելը նոր առաջնորդ է պահանջելու

Գովազդային արշավի ժամանակ պարբերաբար փոփոխում են կարգախոսները, որ չձանձրացնեն սպառողին։ Այսպիսի փոփոխություններն անհրաժեշտ են դառնում, երբ մարքետինգային պլանները չեն իրագործվում, այսինքն՝ սպառվում է ավելի քիչ ապրանք, քան նախատեսված էր։ Եվ ապրանքի կամ ծառայության վերաբերյալ հավելյալ հետաքրքրություն գրգռելու համար փոփոխում են կարգախոսը, նոր տեքստով, նորովի ներկայանում սպառողին։

Քաղաքական մրցապայքարում ևս պարբերաբար փոխվում են կարգախոսները՝ կապված իրականության, մրացակցության փոփոխման, աշխարհաքաղաքական վերափոխումների հետ։ Բայց հազվադեպ է պատահում, որ դրանք փոխվեն նույն քարոզարշավի ժամանակ։

«Քաջարանում ծնվեցին շարժման նոր կարգախոսներ՝ «Քո չիմացածի մասին մտածելը նորաձև է», Քո չիմացածի «հետևից գնալը» նորաձև է, Քո իմացածի բացերը լրացնելը նորաձև է»,- մայիսի 11-ին գրել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

Տակավին հայտնի չէ, թե որտեղից են ծնվել նոր կարգախոսները, ով է դրանց հեղինակը։ Ըստ ասեկոսեների՝ դրանք նվիրել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Այսինքն՝ եթե նախորդ անգամ նա ծաղկեփնջով էր դիմավորել Աննա Հակոբյանին, ապա այս անգամ նա լրիվ նոր կողմով է բացահայտվել, նվիրելով նոր կարգախոսներ, որոնք նոր թափ կհաղորդեն «Կրթվելը նորաձև է» շարժմանը։

Շարժմանը, ինչպես հայտնի է, մասնակցում են ՔՊ համակիրներն ու անդամները։ Եթե կազմակերպիչը փոխում է կարգախոսը, նշանակում է, մասնակիցների հետաքրքրությունները փոխվել են։ Քանի որ մասնակիցները քաղաքականացված են, ենթադրաբար՝ նրանց չիմացության տարածքում գերակշռում են քաղաքականությանն առնչվող հարցերը։

Ի՞նչ կփոխվի, երբ ՔՊ-ականներն իրենց իմացության բացերը լրացնեն։

Օրինակ՝ նրանք արշավի նոր կարգախոսների ազդեցությամբ կարող են ենթադրել, որ քաղաքական, ազգային հարցերը լուծելու այլ ուղղիներ էլ կարող են լինել։ Այսինքն՝ կրթվելու արդյունքում ՔՊ անդամներն ու համակիրները գուցե իրոք խելք հավաքեն։ Քաջարանում ծնված նոր կարգախոսները չիմացածի մասին մտածելու, չիմացածի «հետևից գնալու», իմացածի բացերը լրացնելու մասին գուցե դրդեն մասնակիցներին իմանալու, թե 2018-ին իշխանափոխության ընթացքում Սևանում, ԱԱԾ-ի ամառանոցում ի՞նչ հակահայ բաների շուրջ են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ հատուկ ներկյացուցիչը։ Կամ՝ ինչպե՞ս կանխել ԱԺ նախագահի կանխատեսած հիբրիդային պատերազմը։ Ի վերջո՝ Քաջարանում ծնված նոր կարգախոսներով խորանալու պարագայում կարելի է գտնել Արցախը հետ բերելու բանալին, Արծվաշենն ու ՀՀ տարածքից օկուպացված այլ հատվածները ՀՀ-ին վերամիավորելու ամենակարճ ուղին։

Կարճ ասած՝ նոր կարգախոսները բեկումնային նշանակություն են ունենալու արշավի համար։ Մասնակիցներն իմացության նոր հորիզոններ են նվաճելու։ Եվ այդ նվաճումների ժամանակ գուցե մտածեն, որ ազգային առաջընթացի համար անհրաժեշտ է փոխել ոչ միայն կարգախոսները, այլև պարտություններով ու ձախողումներով հայտնի ղեկավարին, որը կաշկանդված է 2018-ին ռուսներին տված խոստումներով, որոնք ստիպում են նրան մայիսի 9-ին կրկին նվաստանալ ու գլխիկոր գնալ Մոսկվա։ Արդյո՞ք իմացության բացերը լրացրածները ՔՊ առաջնորդի այլ թեկնածու առաջադրելու մասին մտածելու խիզախություն կունենան։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի