Ներքին 6 ամիս առաջ - 12:02 03-04-2026

Ինչու երևանցին կմերժի ու ինչու չի ընտրի այս իշխանությանը․ Էլինար Վարդանյան

Ինչու երևանցին կմերժի...։

Այս մասին գրել է
ՀՀ ԱԺ պատգամավոր,
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

«1. Ութ տարվա խայտառակ կառավարման ընթացքում տրվել են բարբարոսական շինթույլտվություններ, որոնք Երևանը անվերադարձ այլանդակել են։ Ամեն միլիմետրի վրա ահռելի շենքերի տեղադրումը՝ հանուն արագ փողի՝ Երևանը դարձրել են հրեշ քաղաք՝ առանց հոգի, առանց մշակույթ, անիմաստ քարերի տարածք։

2. Անտանելի խցանումներ՝ որովհետև չեն կառուցվել նոր ճանապարհներ, կամուրջներ, էստակադաներ։ Անթույլտրելի վայրերում, որտեղ պետք է լինեին խոշոր ավտոկայանատեղիներ, կանաչ տարածքներ՝ բազմահարկ շենքեր են կամ շենքերի համալիրներ:

3. Նոր շենքերի, թաղամասերի լիարժեք բնակեցումից հետո, ճանապարհների թողունակությունը ընդհանրապես չի բավարարելու: Մի ամբողջ նորակառույց թաղամասի մեքենաներ ծանրաբեռնելու են այն ճանապարհները, որոնք այդ քանակի մեքենաների և երթևեկության համար նախատեսված չէին: Եթե լուծումներ չգտնվեն, քաղաքը կանգնելու է:

4. Նոր շենքերը, նոր թաղամասերը ապահովված չեն համապատասխան ենթակառուցվածքներով՝ ջուր, գազ, կոյուղի։ Առաջիկայում մենք կանգնելու ենք լուրջ խնդրի առաջ։ Ոչ մեկին դա չի հետաքրքրում։

5. Երևանի բնակչությունը շնչում է կեղտոտ, քաղցկեղածին օդ։ Հլու ու հնազանդ։

6. Ութ տարվա մեջ միայն խոսեցին մետրոյի նոր կայարանների մասին՝ ոչինչ արված չէ։

7. Տրանսպորտի այլանդակ վիճակ։ Հուսահատության գազելները փոխարինվեցին հուսահատության ավտոբուսներով։

8. Հեծանվապաշտ իշխանության քարոզ և ոչ մի հարմարեցված հեծանվաուղիներ։ Միայն շոու։ Սովորական քաղաքացին չունի ուղեկցող տասնյակ մեքենաներ, որպեսզի իրենց համար ձայնարկիչներով ճանապարհ բացեն, մնում է ճանապարհներին, կյանքը վտանգելով, հեծանիվ վարել կամ հեծանիվների համար չնախատեսված մայթերին անհանգստություն պատճառել հետիոտնին:

9. Ձմռանը ճանապարհներն անանցանելի են ժամանակին չմաքրվող ձյան պատճառով, գարնանը՝ խրամատներ հիշեղնող փոսերի: Որպես ամենամեծ ձեռքբերում ասֆալտը հիշատակող իշխանության ասֆալտը սկսում է քանդվել, քայքայվել նույնիսկ մեկ տարին չբոլորած:
10. Այգիների, կանաչ տարածքների գրեթե իսպառ բացակայություն։ Մշտադալար ծառերը տարբեր պատճառաբանություններով կտրում են, տեղն ինչ-որ շիվեր տնկում, որոնց ծառ դառնալուն, եթե իհարկե չչորանան, տասնյակ տարիներ են հարկավոր:

Թե ինչու երևանցին չի ընտրի այս իշխանությանը, կարելի է դեռ երկար շարունակել: Վստահ եմ, ընտրություններին ընդառաջ, որտեղ հնարավոր է, արագ կոսմետիկ փոփոխություններ կանեն, սակայն դրանից իրավիճակը չի փոխվի. բազմաթիվ խնդիրներ արդեն անդառնալի են, վերականգնել գրեթե անհնար է»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է