Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 13:50 02-04-2026

Բոլորս էլ անցավոր ենք, թոշակառուն կարա իր տունը հիփոթեքով տա բանկին, օգտագործի գումարը․ Փաշինյան

Մենք ընդլայնում ենք մեր սիրելի թոշակառուների ազատությունների սահմանները: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ ՁՓաշինյանը։

«Այս նախագիծը նրա մասին է, որ թոշակառու անձը ունի բնակարան, բայց չունի կամ բավարար եկամուտներ, կամ ուզում է ունենա ավելի շատ եկամուտներ, ուզում է ճամփորդի, ասենք դարձել է 65 տարեկան, ամբողջ կյանքը աշխատել է և Մաշտոցի պողոտայում ունի տուն, բնակարան կամ որևէ այլ տեղ, ինքը հակադարձ հիփոթք է կնքում բանկի հետ: Ոչ թե ինքն է տուն առնում, այլ բանկն է իրենից ձեռք բերում, ամեն ամիս վճարում և ինքը այդ ամեն ամսվա վճարումը ծախսում է, դառնում է իրեն եկամուտ: Ինքը որոշում է դրանով ճամփորդի և այլն, և այլն, և այլն, կամ ինչ ուզում է անի, ծախսի իր կյանքի համար»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլորս էլ անցավոր ենք։