Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:01 28-02-2022

Փոփոխություններով արտոնություններ են տրվում նաև հիփոթեքով բնակելի տներ գնողների

Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում էր ՔՊ-ական պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծի փաթեթները, որոնցով պետք է նաև մի շարք արտոնություններ տրվեն հիփեթեքով բնակելի տներ գնողներին։

Բաբկեն Թունյանը՝ ներկայացնեով օրենքի նախագիծը, ասաց, որ մեր քաղաքացիների մի զգալի մաս անշարժ գույք ձեռք է բերում հիփոթեքային վարկով, իսկ դրանց պորտֆելը տարեցտարի աճում է՝ 2021 թվականին աճել է 33 տոկոսով, այն դեպքում, երբ ընդհանուր վարկային պորտֆելը մեծ փոփոխություն չի կրել։ «Մի քանի տարի գործող եկամտահարկի հետվերադարձի ինստիտուտը էլ՛ ավելի է խթանել, որպեսզի հիփոթեկային վարկերի պորտֆելը աճի, բայց այստեղ ունենք խնդիր, որ գործող կարգավորումները թույլ են տալիս, որ մինչև բնակարանները ավարտելը՝ կնքեն գնման իրավունքի պայմանագիր, որի հիման վրա պետք է բանկի հետ վարկ ձևակերպել և այդ գործընթացը սկսել ավելի շուտ՝ քան մինչև ավարտական ակտը կլինի։ Սա հնարավորություն է տալիս նաև կառուցապատողներին իրենց ֆինանսական պլանավորումն ավելի արդյունավետ իրականացնել և մինչև շինարարության ավարտը կարողանալ խնդիրներ լուծել, բայց ձևակերպումն այնպիսին է կարգավորումների, որ ստացվում է՝ նման իրավունքից կարող են օգտվել միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերողները, որովհետև օրենքի մեջ հենց այդպես էլ գրված է, որ այն բազմաբնակարան շենքից բնակարան ձեռք բերելու դեպքում է գործելու»։

Թունյանը նշեց, որ վերջին շրջանում բանկերը և նոտարները պարզապես հրաժարվում են բնակելի տների դեպքում գործարքներ կատարել՝ հղում անելով հենց օրենսդրությանը, որը նախատեսում է միայն բազմաբնակարան շենքերից բնակարաններ ձեռք բերելու գործարքները. «Մենք սկզբում փորձում էինք հասկանալ, թե արդյո՞ք առանց օրենքի փոփոխության հնարավոր է մեկնաբանության տարբերակով այս հարցը լուծել, բայց կառավարության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգմանը, որ օրենքի մեջ պետք է փոփոխություն կատարել՝ հնարավորություն տալով, որ բնակելի տները նույնպես կարողանան օգտվեն այս հնարավորությունից»։

Հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանն ասաց, որ առկա է օրենսդրական բաց, որը փորձում են այս փոփոխությունով լրացնել, և այն կառուցապատողները, որոնք ոչ թե բազմաբնակարան շենք՝ այլ բնակելի տուն կկառուցեն, և տունը ձեռք կբերեն հիփոթեկային վարկի միջոցով՝ կարող են օգտվել եկամտահարկի վերադարձի ինստիտուտից։

Կառավարության կողմից ներկայացուցիչ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն ասաց, որ օրենքի փոփոխությունը շրջանառվում է, քանի որ դրական է կառավարության դիրքորոշումը և սպասված, քանի որ մի շարք կառուցապատողներ և քաղաքացիներ դիմել են իրենց, որպեսզի հնարավորություն ընձեռեն իրենց բազմաբնակարան գույքը գնելուց մինչև կառուցված լինելը գույքի գրանցում իրականացնել։ Նախագիծը քվեարկության դնելուց հետո մեկ ձեռնպահ և հանձնաժողովի բոլոր անդամների կողմ քվեարկությամբ՝ ընդունվեց։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:27 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ