Խոսք Ներքին 1 տարի առաջ - 14:00 09-04-2025

Սահմանադրական փոփոխություններով Արցախի պետական ինստիտուտները կպահպանվեն․ որոշ ուժեր խոչընդոտում են դրան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Ի սկզբանե՝ բռնի տեղահանումից հետո, մենք փաստել ենք՝ հայտնվել ենք անսովոր իրավիճակում, որտեղ ստիպված ենք մեր հայրենիքի այս հատվածում պայքարել մեր իրավունքների համար։ Դրա արդյունքում բավականին շատ ճնշումներ հենց իշխանությունների կողմից են եղել, և նաև վտանգ կար, որ ճնշումների հետևանքով խոչընդոտներ կստեղծվեն Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը կազմակերպելու համար, ինչպես նաև խնդիր ունենք կենսունակության, մայիսի 21–ին նախագահի լիազորությունների ավարտի մասով, որոնք հրատապ կարգավորումների կարիք ունեին»,– Oragir.News–ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մանրամասնելով Արցախի մայր օրենքում կատարվող փոփոխությունները։

Նշենք, որ Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների օրակարգով առաջիկայում Արցախի ԱԺ նիստ կգումարվի։ Նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է, ապա՝ ուղարկվել Արցախի Գերագույն դարարան, որը Արցախի պետական կառույցում ունի Սահմանադրական դատարանի գործառույթ։

Հակոբյանը հայտնում է, որ տարբեր ճանապարհներ են գտել, որոնք թույլ կտան իր մատնանշած խնդիրները լուծել։ Ըստ նրա՝ Արցախի ԱԺ–ն բոլոր տարբերակները դիտարկել է, որոնցից մեկն էլ սահմանադարական փոփոխությունների անցկացումն է, ինչը հնարավորություն կտա հիշյալ գործընթացներն իրականացնել օրենքին համապատասխան․

«Դրանով պայմանավորված մենք գործընթացը սկսել էինք վաղուց, արդեն փոփոխությունների առաջին ընթերցումն ունեցել ենք, ինչից հետո դրանք պետք է ուղարկվեին Գերագույն դատարան, քանի որ Արցախը Սահմանադրական դատարան չունի, որտեղից էլ դրական եզրակացություն ենք ստացել։ Ունենք նաև ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Արդեն ապրիլի 4–ին պետք է տեղի ունենար 2–րդ ընթերցումը, նիստ պիտի գումարվեր, բայց, ցավոք սրտի, որոշ պատգամավորների ձեռամբ այն չկայացավ՝ քվորում չապահովվեց, և հիմա ստիպված պատրաստվում ենք երկրորդ ընթերցումը մոտ ժամանակներս իրականանցել, որովհետև եթե այն ձգձգվի, ապա ժամկետներ կան, որոնք կանցնեն և մենք չենք կարող փոփոխություններն ընդունել։ Հետևաբար՝ մենք հիմա այդ գործընթացում ենք և փորձում ենք նաև այդ խոչընդոտները հաղթահարելով ունենալ ԱԺ նիստ»։

Oragir.News–ի հարցին՝ փոփոխությունների նպատակն ա՞յն է, որ մայիսի 21–ից հետո Արցախի նախագահն ու ԱԺ–ն շարունակեն իրենց գործունեությունը՝ Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ Ազգային ժողովն այս առումով խնդիր չունի, քանի որ Սահմանադրությունն այդ կարգավորումները տվել է, բայց խնդիր կար նախագահի մասով։ «Այսինքն՝ ոչ միայն շարունակելու, այլ նաև խնդիր կար բոլոր ֆորսմաժորային իրավիճակները հարթել, որովհետև ամեն դեպքում նախագահը ֆիզիկական անձ է, ով կարող է և՛ ֆիզիկական խնդիրներն ունենանալ, և՛ իր որոշումներն ունենալ։ Հետևաբար՝ այդ կարգավորումներն այնպիսինն են, որ Արցախի պետական ինստիտուտները, այո՛ նաև նախագահի ինստիտուտը, իրենց գոյությունն ապահովեն։ Այստեղ կարևոր է ոչ թե անձերի, այլ հենց պետական ինստիտուտների գոյության պահպանումը»,– նշեց նա։

Հարցին՝ առաջին ընթերցման ժամանակ Արցախի ԱԺ–ում ներկայացված բոլոր ուժերն աջակցե՞լ են այս փոփոխությունների ընդունմանը, թե՞ եղել են նաև այնպիսինները, ովքեր ներկա չեն գտվել կամ դեմ են քվեարկել՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ եղել են ուժեր, ովքեր ներկա չեն գտնվել, բայց նրանց անունները դեռևս չցանկացավ հրապարակել։ «Ցավոք սրտի մենք այդ խնդիրն ունենք, այդ մասին պետք է խոսել, և եթե մոտակա ժամանակներում խնդիրը չկարգավորվի ու տեղի չունենա այն, ինչին մենք երկար գնացել ենք, ապա բնականաբար խոսելու ենք շատ ավելի պարզ՝ անուններով, հստակեցված։ Հիմա դեռ այն փուլում ենք, որ դեռևս կարգավորումներ ենք փորձում կատարել և անպայման ունենալ այդ փոփոխությունները և հենց դրանով պայմանավորված դեռևս չեմ ուզում շատ մանրամասներ հայտնել։ Նշեմ միայն՝ կան ինչպես անհատ պատգամավորներ, այնպես էլ ուժեր, որոնք խոչընդոտում են այս փոփոխությունների ընդունմանը»,– եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու