ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երգչուհի Անահիտ Ադամյանը, ով մշտապես գտնվում է հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, վերջապես պարզաբանել է իր անձնական կյանքին վերաբերող մութ մնացած կողմերը:
Թեև երգչուհին երկար ժամանակ խուսափում էր այս թեմայից, օրերս կայացած միջոցառման ժամանակ նա փակել է բոլոր փակագծերը: Մարտի 29-ին կայացած «Խազեր» մրցանակաբաշխության ընթացքում Անահիտը կարճ զրույց է ունեցել հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանի հետ: Հենց այս հարցազրույցի շրջանակներում էլ երգչուհին տվել է շատերին հուզող հարցի պատասխանը. «Այո՛, սիրտս ազատ է», - հայտարարել է Անահիտը՝ պաշտոնապես հաստատելով բաժանման լուրը:
Հետաքրքրական է, որ երգչուհու անձնական կյանքի շուրջ քննարկումները թեժացել էին դեռ 2023 թվականին, երբ նա սոցցանցերից հեռացրեց ընկերոջ հետ ունեցած բոլոր լուսանկարները:
Սակայն, ինչպես պարզվեց բացահայտումից, իրականում բաժանումը տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Անահիտը նշել է, որ հարաբերություններն ավարտվել են դեռ երեք տարի առաջ: Որպես հիմնական դրդապատճառ երգչուհին մատնանշել է փոխադարձ չհասկացվածությունը: