Ներքին 6 ամիս առաջ - 12:00 31-03-2026

​​​​​​​Իննա Խոջամիրյանը 6 տարի մոլորված էր

Հայկական շոու-բիզնեսի դերասանուհի Իննա Խոջամիրյանը, հանդես է եկել բացառիկ անկեղծ գրառմամբ, որը ցնցել ու հուզել է նրա հազարավոր հետևորդներին։ Սա պարզապես սոցիալական էջի թարմացում չէր, այլ մի ամբողջ ներքին ճանապարհի խոստովանություն՝ լի ցավով, փնտրտուքներով և, վերջապես՝ գտնված լույսով:

Իննան պատմում է, որ Դիլիջանի անտառների խորքում թաքնված Մաթոսավանք այցելելն իր համար վերածվել էր երկար սպասված երազանքի։

Տարիներ շարունակ ինչ-որ անտեսանելի արգելքներ խանգարում էին այդ ուխտագնացությանը։ Սակայն, ինչպես նշում է դերասանուհին, ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ ժամանակին։

Ծաղկազարդի տոնական օրը Հաղարծնում մատուցված հոգեթով պատարագից հետո, ճանապարհը նրան վերջապես տարավ դեպի նպատակակետ։

Այդ այցը խորհրդանշական էր՝ որպես նոր փուլի սկիզբ։ Հրապարակման ամենաազդեցիկ հատվածը դերասանուհու անկեղծացումն էր սեփական անցյալի ու ներաշխարհի մասին։ Իննան չի խորշում խոստովանել, որ անցած վեց տարիները եղել են ներքին «մոլորությունների» և հոգևոր դադարի շրջան։

«2026-ը գիտակցման, վերադարձի, մաքրման տարի է»,— գրում է նա։ Այս տարի Իննան կրկին պահում է Մեծ Պահք՝ ընդգծելով, որ իր համար սա ոչ թե սննդակարգի սահմանափակում է, այլ հոգու զսպման ու մաքրման բարդագույն գործընթաց։ Ըստ նրա՝ դա ճանապարհ է՝ զատելու կենդանականն ու բուսականը, հաղթահարելու սեփական ես-ը և վերադառնալու ակունքներին։

Մեջբերելով Ծաղկազարդի պատարագին Հայր Սուրբի խոսքերը՝ «Նա եկավ, որ մեր աշունացած սրտերը գարունով լցնի», Իննան պատմել է իր ապրած ծանրության մասին։

Նա խոստովանել է, որ իր սիրտը ժամանակի ընթացքում այնքան էր ծանրացել տեսած ու զգացած դժվարություններից, որ մի պահ թվում էր՝ խավարը կհաղթի։ Սակայն Պահքի 40-րդ օրը դարձավ շրջադարձային. նա վերջապես բացեց իր սիրտը լույսի, հավատի ու սիրո առաջ։ Դերասանուհին շեշտում է, որ սա «ֆանատիկ հոգևորականի» գրառում չէ, այլ իր ներքին ձայնի բարձրաձայնումը։

Գրառման վերջում Իննան ակնարկել է նաև երկրում տիրող ներքին անհանգստությունների մասին՝ ցանկանալով բոլորին բարի Ծաղկազարդ։ Սակայն ամենամեծ հետաքրքրությունը առաջացրել է նրա վերջաբանը։

Դերասանուհին հայտնել է, որ վաղը սպասված նորություն ունի, որով ցանկանում է կիսվել իր հետևորդների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով