Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 23:30 30-03-2026

Փաշինյանը եկեղեցի չպիտի գնար. ինքն էլ, թիկնապահներն էլ էդ մակարդակը չունեն. հարցում

Երեկ՝ մարտի 29-ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել. Նիկոլ Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարցրել՝ «Նորմա՞լ է, որ Փաշինյանը թիկնապահների հետ եկեղեցի է գնում ու հրմշտում մարդկանց»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Նորմալ չէ»,– ասաց մի կին։

Մեկ այլ կին նշեց․
«Քաղաքացիների կողմից էլ նորմալ չէ, դժգոհություն ունես՝ ընտրություններ են գալիս»։

«Երևույթը նորմալ չէ»,- ասաց մի կին հավելելով. «Առանց կրակ ծուխ չի լինում, երկուստեք է լինում։ Քաղաքացին չկանգնեց՝ եկան հրեցին։ Էնպես չի, որ գոհ եմ ներկայիս իշխանություններից, եկեղեցին դրա համար չի»։

Մի կին ընդգծեց․

«Փաշինյանը պիտի չգնար տենց տեղեր»։

Եղան նաև հակառակ կարծիքներ․

«Շատ նորմալ է, ինքն ավելի հավատացյալ է, քան եկեղեցու երիտասարդները»,– պատասխանեց մի քաղաքացի։

Մի տղամարդ կարճ արձագանքեց․

«Կարճ ասեմ՝ ինքը աննորմալ մարդ ա»։

Մեկ այլ տղամարդ էլ շեշտեց․

«Հրմշտոցը մակարդակի հարց է, ո՛չ ինքը, ո՛չ էլ իր թիկնապահներն էդ մակարդակը չունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։