Արտաքին 6 ամիս առաջ - 16:48 28-03-2026

ԱՄԷ-ի ուղղությամբ իրանական հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 178-ի

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 178-ի:

Տուժածների թվում կան ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Սուդանի, Եթովպիայի, Ֆիլիպինների, Պակիստանի, Իրանի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Շրի Լանկայի, Ադրբեջանի, Եմենի, Ուգանդայի, Էրիթրեայի, Լիբանանի, Աֆղանստանի, Բահրեյնի, Կոմորյան կղզիների, Թուրքիայի, Իրաքի, Նեպալի, Նիգերիայի, Օմանի, Հորդանանի, Պաղեստինի, Գանայի, Ինդոնեզիայի, Շվեդիայի և Թունիսի քաղաքացիներ:

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ 2026 թվականի մարտի 28-ին ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրանից արձակված 20 բալիստիկ հրթիռ և 37 անօդաչու թռչող սարք:

Իրանական հարձակումների սկզբից ի վեր ԱՄԷ-ի ՀՕՊ ուժերը որսացել են 398 բալիստիկ հրթիռ, 15 թևավոր հրթիռ և 1872 անօդաչու թռչող սարք: Այս հարձակումների հետևանքով զոհվել է զինված ուժերի 2 զինծառայող, ինչպես նաև զինված ուժերի կողմից հավաքագրված Մարոկկոյի 1 քաղաքացիական անձ: Բացի այդ, զոհվել են Պակիստանի, Նեպալի, Բանգլադեշի, Պաղեստինի և Հնդկաստանի 8 քաղաքացիներ:

Ընդհանուր առմամբ, 178 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ (թեթևից մինչև միջին և ծանր):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ